«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Հայաստանի ընտրություններին ռուսաստանյան միջամտության գործիք հանդիսացող Facebook-յան և YouTube-յան օգտահաշիվների ցանկը փոխանցվել է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին։
Այդ ցանկի հիման վրա սենատորներ Ջին Շահինը և Թոմ Թիլիսը նամակներով դիմել են Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգին և Alphabet-ի ղեկավար Սունդար Պիչային՝ պահանջելով անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանի ընտրությունները ռուսաստանյան միջամտությունից պաշտպանելու ուղղությամբ։
Այսօր իմ խորին շնորհակալությունն եմ հայտնել Ջին Շահինին։ Բազմաթիվ առիթներ եմ ունեցել երկարամյա ամերիկացի սենատորի հետ հանդիպելու և Հայաստանի ու հետխորհրդային տարածքի շուրջ բովանդակային քննարկումներ ունենալու։ Նա ԱՄՆ Սենատում Հայաստանի լավագույն բարեկամներից է, և նրա սկզբունքային ու գործուն դիրքորոշումը կարևոր աջակցություն է Հայաստանի ժողովրդավարության և ինքնիշխանության պաշտպանության գործում»։
