Տնտեսական ազատությամբ Հայաստանը աշխարհում 52-րդն է. Պապոյան

Տնտեսական ազատությամբ Հայաստանը աշխարհում 52-րդն է. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ, ըստ Heritage հիմնադրամի «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի», Հայաստանը աշխարհի 176 երկրների շարքում 52-րդն է։

«Ըստ Heritage հիմնադրամի «տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի» Հայաստանը աշխարհի 176 երկրների շարքում 52-րդն է՝ առաջ անցնելով ԵՄ անդամներ Իսպանիայից (53-րդ), Ռումինիայից (58-րդ), Ֆրանսիայից (65-րդ), Իտալիայից (73-րդ), Հունաստանից (75-րդ) և Հունգարիայից (79-րդ)։

Այս ցուցանիշով առաջատար երկրներն են Սինգապուրը, Շվեյցարիան և Իռլանդիան։

2025թ. տվյալներով մենք 57-րդն էինք՝ 65,4 միավորով (5 հորիզոնականով մեր դիրքերը բարելավել ենք)»,-գրել է նախարարը։։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment