Պետության կողմից նշանակված ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունում կշարունակի պաշտոնավարել առնվազն մինչև 2026 թվականի ամառ, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Գործընթացի երկարաձգումը պայմանավորված է դատական հայցով, որը «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն ներկայացրել է ՀՀ կառավարության դեմ։
Դատարանի որոշմամբ՝ մինչև 2026 թվականի մայիսի 25-ը կասեցվել էր ՀԷՑ-ի բաժնեմասի վաճառքի եռամսյա ժամկետը, ինչը նշանակում է, որ գործադիրը մինչ այդ չի կարող որևէ գործողություն ձեռնարկել ընկերության ակտիվների նկատմամբ։
Ըստ թերթի տեղեկությունների՝ իշխանությունները ծրագրում են ՀԷՑ-ը ճանաչել հանրային գերակա շահ և ամբողջությամբ վերցնել պետական վերահսկողության տակ, սակայն դատական վեճի պատճառով այս գործընթացը ժամանակավորապես կանգ է առել։
Մայիսի 25-ից հետո միայն հնարավոր կլինի վերսկսել գործընթացը, որի վերջնական փուլում կնշանակվի նոր կառավարիչ, իսկ մինչ այդ ՀԷՑ-ի ղեկավարումը կշարունակի իրականացնել Պետրոսյանը։
ՀԷՑ-ի պետակապացման գործընթացը սկսվել էր 2025 թվականի հունիսին ընկերության սեփականատեր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանավորումից հետո։
Կարդացեք նաև՝
Ոչ էֆեկտիվ կառավարման արդյունք. Կարապետյանը՝ ջրի և էներգետիկայի ոլորտներում առկա վիճակի մասին
«Գոհ եմ», «անջատումները շատացել են», «նապրիժենի չկա». հարցում՝ հոսանքազրկումների մասին
