ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Իրանի հետ հրադադարը մինչև բանակցությունների ավարտը։
«Ես կերկարաձգեմ հրադադարը մինչև նրանց առաջարկը ներկայացվի և քննարկումները այս կամ այն կերպ ավարտվեն», – գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ի իր էջում։
Սպիտակ տան ղեկավարը խոստացել է շարունակել իրանական նավահանգիստների շրջափակումը:
Պակիստանը, նրա խոսքով, խնդրել է ԱՄՆ-ին հետաձգել Իրանին հասցվելիք հարվածները մինչև Թեհրանի կողմից բանակցային առաջարկի ներկայացումը:
Թրամփը հավելել է, որ Իրանի պատասխանին սպասելիս ԱՄՆ զինված ուժերը մնում են մարտական պատրաստության մեջ։
Հիշեցնենք, որ Թեհրանը և Վաշինգտոնը երկու շաբաթ առաջ հայտարարել են հրադադարի մասին։ Այս ընթացքում նրանք բանակցություններ են վարել Իսլամաբադում։ Որոնք, սակայն, արդյունք չեն ունեցել։