Ուկրաինան ավարտել է «Դրուժբա» խողովակաշարի վերանորոգումը և կարող է վերսկսել աշխատանքը. Զելենսկի



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ուկրաինան ավարտել է «Դրուժբա» խողովակաշարի վերանորոգումը և կարող է վերսկսել աշխատանքը, այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ինչպես համաձայնեցված էր Եվրամիության հետ մեր շփումներում` Ուկրաինան ավարտել է «Դրուժբա» խողովակաշարի այն հատվածի վերանորոգումը, որը վնասվել էր ռուսական հարվածից։ Խողովակաշարը կարող է վերսկսել աշխատանքը։ Չնայած ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ռուսական հարվածները խողովակաշարային ենթակառուցվածքներին չեն կրկնվի, մեր մասնագետները ապահովել են խողովակաշարային համակարգի և սարքավորումների գործունեությունը վերսկսելու հիմնական պայմանները», – հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment