Հայտարարվել են տարվա լավագույն թանգարանների թեկնածուները

Հայտարարվել են տարվա լավագույն թանգարանների թեկնածուները

Հայտնի է դարձել այն թանգարանների ցանկը, որոնք հավակնում են ստանալ Art Fund Museum of the Year մրցանակը՝ 120,000 ֆունտ ստերլինգ գլխավոր պարգևով։ Այս տարվա կարճ ցուցակում (shortlist) ընդգրկվել են՝

  • Norwich Castle Museum and Art Gallery,
  • Fitzwilliam Museum,
  • The Box,
  • National Gallery,
  • V&A East Storehouse։

Ջեննի Վալդմանը նշել է, որ այս թանգարաններն առանձնանում են «արտասովոր ստեղծագործական մոտեցմամբ և նորարարությամբ»՝ ընդգծելով նրանց դերը թե՛ համաշխարհային հավաքածուների բացահայտման, թե՛ համայնքների հետ աշխատանքի գործում։ Ցուցակում հայտնվածներից Norwich Castle Museum and Art Gallery-ն վերջերս վերաբացվել է երկարատև վերանորոգումից հետո և այժմ ներկայացվում է որպես Մեծ Բրիտանիայի ամենամատչելի ամրոց-թանգարաններից մեկը։

The Box-ը համադրում է թանգարանը, պատկերասրահն ու արխիվը՝ ներկայացնելով Պլիմութ քաղաքի պատմությունը։ Մրցանակի հաղթողը կհայտարարվի հունիսի 25-ին Լոնդոնում՝ «Cutty Sark» նավի վրա կայանալիք արարողության ժամանակ։ Մյուս չորս եզրափակիչ փուլ անցածներից յուրաքանչյուրը նույնպես կստանա 20,000-ական ֆունտ։ Անցյալ տարվա հաղթողը Beamish Museum բացօթյա թանգարանն էր։

 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment