ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայ առաքելական եկեղեցին հարկային դաշտ բերելու իշխանությունների մտադրության մասին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս:
Բացի այդ, Փաշինյանը նշել է, որ եկեղեցականները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները:
«Մենք ասում ենք, որ պարտավորվում ենք և ասում ենք, որ այդ վճարված, հավաքագրված հարկերը 100%-ով անվերապահորեն կվերադարձնենք եկեղեցուն, բայց և դեռ մի բան էլ ավելին, ըստ անհրաժեշտության նաև լրացուցիչ ֆինանսավորում կապահովենք, այդ թվում՝ սոցիալական երաշխիքների ձևով և այդպես շարունակ»,- նշել է նա։
Փաշինյանի համոզմամբ՝ եկեղեցին խուսափում է «ստվերից դուրս գալուց», պետության և ժողովրդի առաջ առջև հաշվետու լինելուց:
«Եկեղեցին հենց ժողովուրդն է, այլ ոչ թե Կտրիչ Ներսիսյանը։ Կաթողիկոսը պարզապես պետք է գտնվի եկեղեցու ներսում, սակայն երբեք չի կարող նույնացվել դրա հետ, քանի որ եկեղեցին նախևառաջ հավատացյալ հանրությունն է»,- ընդգծել է նա։
Վարչապետը նաև քննադատել է եկեղեցական որոշ շրջանակների՝ մեղադրելով նրանց Հայաստանի շահերը պաշտպանելու փոխարեն երկրի ներսում հօգուտ այլ պետությունների գործելու մեջ։
Վարչապետ Նիկել Փաշինյանը 2025 թվականի գարնանից պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը: Հունվարի 5-ին Փաշինյանն ու մի խումբ հոգևորականներ ստորագրել էին ՀԱԵ «բարեփոխումների ճանապարհային քարտեզը», որը նախատեսում է կաթողիկոսի հրաժարականը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ հեռանալ։
Փետրվարին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով դադարեցվել էր Մայր Աթոռի կողմից նշանակված բանակային սպասավորների ծառայությունը։ Նուբարաշենում և Վանաձորի ՔԿՀ-ում հոգևոր ծառայություն մատուցող քահանաներն ապրիլին հայտարարել էին, որ իրենց մուտքը կալանավայրեր արգելվել է:
