Ըմբշամարտի ԵԱ․ Գասպար Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին – armeniatoday.am

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը հաղթել է Ադրբեջանի մարզիկ Ռուսլան Նուռուլաևին, հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից։

Առաջնության 72 կգ քաշային կարգում Տերտերյանը այս հաղթանակով նվաճել է կիսաեզրափակչի ուղեգիր։

Պայքարն ավարտվել է 1-1 հաշվով, բայց հաղթանակը Տերտերյանինն է, քանի որ նա վերջինն էր միավոր վաստակել (ըստ ըմբշամարտի կանոնների՝ հավասար հաշվի դեպքում առավելությունը տրվում է վերջին որակավորված միավորը վաստակած մարզիկին – խմբ.)։

Առաջնությունն անցկացվում է ապրիլի 20-26-ը։ Հայաստանը ներկայացնող մարզիկները հունահռոմեական ոճում ներկայացված են 10, իսկ ազատ ոճում՝ 8 քաշային կարգերում։ 

Կարդացեք նաև՝

Ըմբշամարտի ԵԱ․ հայ մարզիկները հաղթանակներ են գրանցել

Leave a Comment