Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է մասնակցել Աշխարհի առաջնությանը պայմանով, որ ապահովվի նրա խաղացողների անվտանգությունը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Իսլամական Հանրապետության սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին:
«Եթե ԱՄՆ-ում ապահովվի ազգային հավաքականի խաղացողների անվտանգությունը, ապա մենք կմեկնենք աշխարհի առաջնությանը։ Սակայն մասնակցության մասին որոշումը կկայացվի կառավարության և Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից», – ասել է նախարարը:
Մարտի 13-ին Դոնյամալին հայտարարել էր, որ Իրանը ցանկանում է 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ազգային հավաքականի խաղերը տեղափոխել ԱՄՆ-ից Մեքսիկա և բանակցություններ է վարել Մեխիկոյի հետ:
