Հատուկ գործողությունների ուժերի ակումբի ամենամյա ընթրիքն առաջին անգամ տեղի է ունեցել Փարիզում։ Այն հիմնադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ Հատուկ գործողությունների վարչության (SOE) վետերանների կողմից։ Այս մասին հայտնում է Intelligence Online-ը։
Միջոցառումը մեկտեղել է ֆրանսիական, բրիտանական և ամերիկյան հատուկ նշանակության ջոկատների ներկայացուցիչներին՝ անտեսելով ներկայիս անդրատլանտյան տարաձայնությունները։