ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կվերսկսվեն, եթե ընթացիկ բանակցությունները չհանգեցնեն մշտական խաղաղության համաձայնագրի կնքմանը։
Միաժամանակ, նա դեմ է արտահայտվել Վաշինգտոնի և Թեհրանի միջև հրադադարի երկարաձգմանը՝ նշելով, որ բանակցությունների համար ժամանակը սուղ է․ «Ես չեմ ցանկանում երկարաձգել հրադադարը։ Մենք շատ ժամանակ չունենք»։
Նախագահը հավելել է, որ Իրանը կարող է կրկին դառնալ հզոր և հրաշալի երկիր, եթե գնա գործարքի, սակայն այժմ երկիրն առաջնորդում են «արյունարբու և կոշտ» մարդիկ, ինչը բացասաբար է անդրադառնում պետության վրա։ «Կարծում եմ՝ մենք գործարքի կհասնենք։ Իրանն այլընտրանք չունի»,- ընդգծել է նա։
