Թրամփն Իրանին մեղադրել է հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների մեջ – armeniatoday.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր Իրանը բազմիցս խախտել է զինադադարը։

«Իրանը բազմաթիվ անգամ խախտել է հրադադարի ռեժիմը», – գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social սոցիալական ցանցի իր էջում:

Իրանական կողմն, իր հերթին, ավելի վաղ ԱՄՆ-ին մեղադրել էր զինադադարի պայմանները չկատարելու մեջ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 20-ին նշել էր, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի խախտումները և սադրիչ գործողությունները, մասնավորապես՝ իրանական առևտրային նավերի նկատմամբ սպառնալիքներն ու հարձակումները, լուրջ խոչընդոտ են դիվանագիտական գործընթացի շարունակման համար։

Ամերիկյան իշխանությունները պայմանավորվածությունների խախտում են որակել Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը, ինչպես նաև նեղուցով անցնող մի քանի նավերի հրետակոծությունը:

Միացյալ Նահանգների և Իրանի միջև մարտական գործողությունները դադարեցվել էին ապրիլի 8-ին, երբ կնքվել էր երկշաբաթյա հրադադար: Իսրայելը նույնպես դադարեցրել էր հարվածները։ Կողմերի միջև ձեռք բերված հրադադարի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին:

Leave a Comment