
Իլհամ Ալիևը նման եզրույթներ է կիրառում, քանի որ գիտակցում է՝ Հայաստանում ունի համախոհներ՝ ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի։ Հենց այդ պատճառով էլ նրանք Հայաստանի տարածքն անվանում են «Արևմտյան Ադրբեջան», իսկ Արցախի մի հատվածը՝ «Արևելյան Զանգեզուր»։
Սակայն սա խնդրի միայն մի կողմն է։ Մյուս մտահոգիչ ազդակը գալիս է Թուրքիայից. արտգործնախարար Հաքան Ֆիդանն իր վերջին ելույթներից մեկում առանձնահատուկ անդրադարձ է կատարել «Զանգեզուրի միջանցքին»՝ ընդգծելով դրա կարևորությունը։ Միաժամանակ, արևմտյան Financial Times-ը հրապարակել է հոդված, ըստ որի՝ թուրքերը փորձում են Հայաստանի տարածքով անցնող այդ հաղորդակցության ուղին Արևմուտքին ներկայացնել ու «վաճառել» որպես Հորմուզի նեղուցին այլընտրանք։
Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության։ Արդյո՞ք սա ինքնիշխանության կորուստ չէ։ Երբ դու ինքնիշխան չես, քո վերաբերյալ որոշումներ են կայացնում այլոք, իսկ երկիրդ անվանում են «Արևմտյան Ադրբեջան»։
Այս ամենի հաջորդ հավանական փուլը ցեղասպանությունն է։ Եթե ոմանց թվում է, թե ցեղասպանությունն անցյալում մնացած երևույթ է, ապա հիշե՛ք 2023 թվականի կադրերը, երբ հայերը բռնի տեղահանվում էին Արցախից։ Արդյո՞ք դա չէր հիշեցնում Բերձորի դեպքերը։
Իրողությունների տրամաբանությունը պարզ է. Թուրքիան և Ադրբեջանը պատմական հնարավորություն են համարում Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությանը, որը որոշում է երկրի ներքին և արտաքին կուրսը։ Թե որքանով են քաղաքացիները համաձայն այս քաղաքականության հետ, ցույց կտա մոտ ապագան։
Մանրամասն՝ տեսանյութում
https://www.facebook.com/reel/1282156464008284