Բաշինջաղյան 1-ին նրբանցքի 1-ին և 3-րդ շենքերի հատվածում քանդվում են 9 ավտոտնակներ և պարսպապատ հատվածներ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Մայրաքաղաքում հանրային տարածքները բնակիչներին վերադարձնելու գործընթացը շարունակվում է:

Քաղաքապետարանից NEWS.am–ին հայտնում են, որ Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 1-ին նրբանցքի 1-ին և 3-րդ շենքերի հատվածում քանդվում են 9 ավտոտնակներ և պարսպապատ հատվածներ:

Դրանց փոխարեն ստեղծվելու է բակային նոր  միջավայր, որտեղ տեղադրվելու են նստարաններ, աղբամաններ, խաղասարքեր, անցկացվելու է ոռոգման համակարգ, տարածքը կանաչապատվելու է:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment