«Այս մարդիկ ոչինչ գրագետ անել չեն ուզում»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Երբ քաղաքն անտեր է և հասուն ծառերի հետ աշխատանքը ներառում է միայն հատումեր և փոխարինում, նույնիսկ հազարամյակ ապրող սոսիներն են ողբալի վիճակում։

Կլինի՞ առհասարակ ոչինչ չանեք, սենց ոնց կլինի․ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Երևանի քաղաքապետարան․․․

Նշեմ, որ 2021-ին Արման Վերմիշյանի հետ գրեցինք ավագանու որոշման նախագծի մասնագիտական մասը՝ ծառերի պաշտպանությունը շինհրապարակներում։

Այս մարդիկ ոչինչ գրագետ անել չեն ուզում»։

Leave a Comment