ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը նախատեսված է ապրիլի 22-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:
Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը այսօր կմեկնի Վաշինգտոնից։ Սպիտակ տունը CNN-ին հայտնել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների պաշտոնական ամսաթիվ չկա։
«Մենք սպասում ենք, որ պատվիրակությունը շուտով կմեկնի, բայց ճշգրիտ ժամկետը դեռևս պարզ չէ», – նշել է ԱՄՆ նախագահի վարչակազմը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կանաչ լույս է տվել ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու պատվիրակության ստեղծմանը։