Իրանում ռեժիմի փոփոխություն է եղել. Թրամփ

Իրանում ռեժիմի փոփոխություն է եղել. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Թեհրանն ի վերջո ստիպված է եղել բանակցողներ ուղարկել Իսլամաբադ՝ խաղաղության քննարկումների երկրորդ փուլին մասնակցելու համար։ Չնայած Իրանի պետական հեռուստատեսությունը հերքում է պաշտոնական պատվիրակության մեկնումը Պակիստանի մայրաքաղաք, Թրամփը վստահեցնում է, որ իրանական կողմն այլևս չունի խուսափելու հնարավորություն։

«Երկու օր առաջ, երբ նրանք ասում էին, թե չեն ուղարկի իրենց ներկայացուցիչներին, ես ասացի՝ կուղարկեն։ Նրանք այլ ընտրություն չունեն»,- CNBC News-ին տված հարցազրույցում նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն այժմ գտնվում է բանակցային չափազանց ուժեղ դիրքերում, քանի որ ռազմական գործողությունների ընթացքում զգալի հարված է հասցվել Իրանի զինուժին։

«Մենք ոչնչացրել ենք նրանց ռազմածովային և ռազմաօդային ուժերը։ Մենք վերացրել ենք նրանց առաջնորդներին, ինչը մի կողմից բարդացնում է հարցերը, բայց այս նոր առաջնորդները շատ ավելի ռացիոնալ են»,- ասել է նա։

Թրամփը նաև հավելել է, որ փաստացի տեղի է ունեցել իշխանափոխություն՝ նշելով. «Դա ռեժիմի փոփոխություն է, անկախ նրանից, թե ինչպես կցանկանաք դա անվանել։ Գուցե անուղղակիորեն, բայց ես դա արեցի»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment