500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից

Հաշվի առնելով վերջին շրջանում հնչող բազմաթիվ հարցադրումները՝ կապված 2026 թվականի ապրիլի 15-ից բնականոն մաշվածության արդյունքում շրջանառությունից դուրս եկած 2-րդ սերնդի որոշ թղթադրամների հետ, ՀՀ Կենտրոնական բանկը հանդես է եկել պարզաբանմամբ։

Past.am-ը տեղեկացավ, որ ընդունված որոշումը վերաբերում է բացառապես նշված թղթադրամներին և որևէ կերպ չի տարածվում 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամի վրա։

Հստակեցվում է, որ ՀՀ բոլոր մետաղադրամները, այդ թվում՝ 500 դրամ մետաղադրամը, շարունակում են մնալ շրջանառության մեջ և պահպանել իրենց՝ որպես օրինական վճարամիջոցի կարգավիճակը։ Այսինքն՝ քաղաքացիները կարող են առանց որևէ սահմանափակման շարունակել դրանք օգտագործել առօրյա ֆինանսական գործարքներում՝ ինչպես նախկինում։

Կենտրոնական բանկը միաժամանակ հորդորում է քաղաքացիներին հետևել պաշտոնական հաղորդագրություններին՝ շրջանառությունից դուրս եկող թղթադրամների և դրամաշրջանառության փոփոխություններին վերաբերող ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար։

Շրջանառությունից դուրս եկող թղթադրամների ամբողջական ցանկին և մանրամասներին կարելի է ծանոթանալ ԿԲ-ի պաշտոնական տեղեկատվական հարթակներում։

Leave a Comment