«Դրուժբա» խողովակաշարով նավթի տարանցման վերսկսումը կախված է Ուկրաիանայի գործողություններից, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
– Ֆրանսիայի և Լեհաստանի՝ միջուկային զենքի վարժանքներ կազմակերպելու ցանկությունը կրկին ցույց է տալիս Եվրոպայի հետագա ռազմականացման ձգտումը։
– Ռուսաստանը շարունակում է պատրաստ լինել Հունգարիա «Դրուժբա» խողովակաշարով նավթի տարանցման վերսկսմանը։
– Ռուսաստանը կմասնակցի ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրության ժամանակ անցկացվող խորհրդակցություններին։
– Կրեմլը ճանաչում է ԱԷՄԳ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսիին, ով առաջադրվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։