Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան: Հյուր. «Արմմոնո» թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյան:
Թեման. Ապրիլի 14-ից մինչև մայիսի 1-ը Երևանում, Գյումրիում և Աբովյանում ընթանում է «Արմմոնո» 24-րդ միջազգային թատերական փառատոնը։ Այս տարի մասնակից երկրների թվում են Իսպանիան, Իտալիան, Սերբիան, Ռումինիան, Իրանը, Ռուսաստանը և Վրաստանը։
Փառատոնի շրջանակում կներկայացվի 22 մոնոներկայացում, որոնցից 8-ը՝ միջազգային ծրագրում։ Օրվա թեման. Ստեղծագործության և նորարարության համաշխարհային օր:
Ինչպես միշտ՝ օրվա տեղեկատվական բլոկում՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ: