Իրանը հայտարարել է մարտադաշտում ուժերի նոր հավասարակշռության մասին

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը չի բանակցի Վաշինգտոնի հետ, քանի դեռ ԱՄՆ-ն շարունակում է սպառնալիքների լեզվով խոսել։

Նա նշել է, որ Դոնալդ Թրամփի նպատակն է բանակցային գործընթացը վերածել կապիտուլյացիայի մասին համաձայնագրի։ Ղալիբաֆի ձևակերպմամբ՝ Իրանի համար անընդունելի է այնպիսի երկխոսությունը, որն իրականացվում է մշտական սպառնալիքների պայմաններում։

Խորհրդարանի խոսնակը նաև շեշտել է, որ Իրանը պատրաստակամ է մարտի դաշտում ի ցույց դնել ուժերի նոր հավասարակշռություն։ 

Leave a Comment