Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասել է, որ Երևան քաղաքի ավագանուն և առհասարակ համայնքներին հնարավորություն է տրվելու կոնկրետ տարածքները ֆիքսել համայնքային բնապահպանական կամ հատուկ պահպանվող գոտիներ։
«Մենք ամբողջապես Հրազդանի կիրճում իրականացրել ենք կենսաբազմազանության հետազոտություն, ուրվագիծը հստակ ֆիքսել ենք, ֆլորա-ֆաունան, մշակութային հուշարձանները՝ ամեն ինչը, որ կար։ Դա նաև հիմք է հանդիսացել այն կոնցեպտի մշակման, որի մասին խոսում ենք», -նշել է քաղաքապետը՝ հավելելով, որ դա հիմք ընդունելով՝ Երևան քաղաքի ավագանին հնարավորություն է ունենալու սահմանել Հրազդանի կիրճը որպես հատուկ պահպանվող գոտի։
