Խամենեին տվել է իր համաձայնությունը. Իրանը պատվիրակություն կուղարկի Իսլամաբադ

Խամենեին տվել է իր համաձայնությունը. Իրանը պատվիրակություն կուղարկի Իսլամաբադ

Իրանը վերջնական որոշում է կայացրել մասնակցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ըստ Axios-ի աղբյուրների՝ բանակցություններին մասնակցելու վերջնական թույլտվությունը տվել է Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին։

Մինչ այս Թեհրանը ձգձգում էր որոշման կայացումը, իսկ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պահանջում էր չգնալ երկխոսության, քանի դեռ ամերիկյան կողմը չի վերացրել ծովային շրջափակումը։

Որոշման վրա էական ազդեցություն են ունեցել միջնորդ երկրները՝ Պակիստանը, Եգիպտոսը և Թուրքիան, որոնք համոզել են իրանական կողմին չտապալել գործընթացը։

ԱՄՆ-ի կողմից բանակցություններին կմասնակցեն փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները։ Հանդիպումը կկայանա հրադադարի ռեժիմի ավարտից անմիջապես առաջ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment