ԱՄՆ-Իրան բանակցությունները նախատեսված են չորեքշաբթի. Reuters

ԱՄՆ-Իրան բանակցությունները նախատեսված են չորեքշաբթի. Reuters

Պակիստանյան իրազեկ աղբյուրը Reuters գործակալությանը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքները հաջողությամբ առաջ են ընթանում, և հանդիպումը նախատեսված է չորեքշաբթի օրը։

Ըստ անանուն մնալու պայմանով խոսած աղբյուրի՝ գործընթացն ընթանում է ըստ ժամանակացույցի, և առկա է դրական դինամիկա։ 

Ավելին, նշվում է, որ եթե կողմերին հաջողվի համաձայնության գալ վերջնական գործարքի շուրջ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է անձամբ կամ վիրտուալ ձևաչափով մասնակցել ստորագրման արարողությանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment