ՌԴ-ն լայնածավալ հարձակում է սկսել․ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ

Ռուսական զորքերը հարձակում են իրականացնում հատուկ ռազմական գործողության գոտու բոլոր ուղղություններով, հաստատել են վերահսկողություն Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ողջ տարածքի նկատմամբ, հայտարարել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:

«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրումն ամբողջությամբ ավարտված է:  Ներկայումս զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների և զորամասերի հարձակումն ընթանում է բոլոր ուղղություններով», – հայտարարել է Գերասիմովը զորքերի «Հարավային» խմբավորման խորհրդակցության ժամանակ:

Leave a Comment