Գյումրիի համերգ-հանրահավաքը՝ Փաշինյանի զայրույթի պատճառ․ ԶԼՄ – armeniatoday.am

Գյումրիում կազմակերպված ավտոերթի և համերգ-հանրահավաքի սակավամարդությունը դարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրույթի պատճառը, գրում է «Հրապարակ» թերթը։

«Ավտոերթի ու համերգի արդյունքներից Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է և շան լափ թափել պատասխանատուների վրա»,- գրել է «Հրապարակը»։

Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանին հատկապես հունից հանել է այն փաստը, որ միջոցառմանը գրեթե չեն մասնակցել տեղացիները, իսկ հրապարակում ներկա բազմությունը հիմնականում բաղկացած էր Երևանից ժամանածներից և մարզպետների հավաքագրած մարդկանցից։

Միջոցառումից հետո կայացած փակ հանդիպմանը վարչապետը կոշտ քննադատության է ենթարկել թիմակիցներին և Գյումրու պատասխանատուներին։

Փաշինյանը կիրակի՝ ապրիլի 19-ին, ավտոերթով մեկնել էր Գյումրի, որտեղ Վարդանանց հրապարակում կազմակերպվել է համերգ-հանրահավաք։ Կառավարության ղեկավարը վարել էր նախընտրական քարոզչության համար հատկացված BMW Mini couper մակնիշի ավտոմեքենա՝ գլխավորելով դեպի Շիրակի մարզ ուղևորվող շարասյունը։

Leave a Comment