Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ փխրուն է և անկանխատեսելի. Կրեմլ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ռուսաստանը հույս ունի, որ Մերձավոր Արևելքի շուրջ բանակցությունները կշարունակվեն, և կհաջողվի խուսափել ուժի կիրառումից։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը։

Ըստ նրա՝ Մերձավոր Արևելքում իրավիճակը դեռևս շատ փխրուն է և գործնականում անկանխատեսելի։

«Ռուսաստանը դեռևս միջնորդ չէ Մերձավոր Արևելքի բանակցություններում, սակայն պատրաստ է տրամադրել ցանկացած անհրաժեշտ օգնություն։ Մերձավոր Արևելք ուժային սցենարի վերադարձի դեպքում, համաշխարհային տնտեսության և տարածաշրջանային անվտանգության համար հետևանքները ավելի ծանր կլինեն»,- նշել է Պեսկովը։

Ըստ նրա՝ Ռուսաստանը ձգտում է երկխոսության այլ երկրների հետ, սակայն հիմնականում փոխադարձություն չի նկատվել Եվրոպայում։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Ռուսաստանը մնում է պատասխանատու և շատ կարևոր խաղացող համաշխարհային էներգետիկ շուկաներում, և այդ առումով ՌԴ-ի ծավալները շատ դժվար է անտեսել։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment