«Անահիտ» մրցանակաբաշխություն․ կինոյի տո՞ն, թե ոլորտի խնդիրներ․ «Վերնատուն»

Հայկական կինոյի օրը, այս տարի ևս ամփոփեց վերջին երկու տարվա ձեռքբերումները։ Ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխությանը ոչ միայն տոն է, այլև յուրատեսակ հայելի, որն արտացոլում է տեղական կինոարտադրության ներկա վիճակը։ Տարվա գլխավոր հաղթողներից էր ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» կարճամետրաժ ֆիլմը, որը մրցանակ ստացավ միանգամից չորս անվանակարգում։

Փայլուն արարողությունից անդին, սակայն, կան հարցեր, որոնք պահանջում են մասնագիտական վերլուծություն։ Կինոփորձագետ և պրոդյուսեր Մելիք Կարապետյանի հետ փորձել ենք հասկանալ՝ որքանո՞վ է «Անահիտը» ձևավորում որակական նշաձող և ինչպես է նպաստում ոլորտի իրական զարգացմանը։ Փորձագետի դիտարկմամբ՝ մրցանակաբաշխության համակարգն ունի զգալի թերի կողմեր ու բացթողումներ, որոնք սկսվում են հենց ֆիլմերի ընտրության չափանիշներից։ Արդյո՞ք «Անահիտը» սոսկ կինոյի տոն կազմակերպելու մասին է։

Մի կողմից ողջունելի է շքեղ ու «գլամուրային» միջոցառումներ իրականացնելու կարողությունը, մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ որքանո՞վ է դա համահունչ ոլորտի խնդիրներին։ Երբ կինոարտադրությունը ոտքի կանգնեցնելու համար միջոցները բավարար չեն, արտաքին փայլը դառնում է երկրորդական։ Ավելին, հարցականի տակ է դրվում Կինոակադեմիայի բուն գործառույթը. արդյո՞ք այն լիարժեք ներկայացնում է կինոհանրույթի շահերը։ Կինոյում «լավի» ու «վատի» սուբյեկտիվ ընկալումներից բացի՝ պետք է գործեն հստակ մասնագիտական չափանիշներ, որոնք այսօր դեռևս վերանայման կարիք ունեն։

Leave a Comment