Անտարկտիդայի խորհրդանշական կայսերական պինգվինները՝ Emperor penguin, պաշտոնապես ընդգրկվել են վտանգված տեսակների շարքում՝ ըստ Բնության պահպանության միջազգային միության (IUCN)։ Տեսակը առաջին անգամ գրանցվել է 1902 թվականին Ռոբերտ Ֆալքոն Սքոթի արշավի ընթացքում Անտարկտիդայի Ռոս կղզում, որտեղ հայտնաբերվել է նրանց առաջին բույնատեղին։ Սակայն 124 տարվա ընթացքում նրանց վիճակը կտրուկ վատթարացել է։
Գիտնականները նշում են հետևյալ գործոններ՝ գլոբալ տաքացում և ծովային սառույցի արագ նվազում, սննդային շղթայի խախտում և կլիմայական փոփոխություններ։ Կայսերական պինգվինները ամբողջությամբ կախված են ծովային սառույցից՝ այն օգտագործելով բազմանալու և ձագերին մեծացնելու համար։ Սառույցի քայքայման դեպքում ձագերի մեծ մասը չի կարող գոյատևել։
Վերջին տվյալներով՝ 2009–2018 թվականներին նրանց թիվը նվազել է մոտ 10%-ով , կանխատեսվում է, որ մինչև 2073 թվականը կարող է կրկնակի կրճատվել։ Գիտնականների գնահատմամբ՝ սա Անտարկտիդայի էկոհամակարգի արագ և վտանգավոր փոփոխության ամենալուրջ ազդանշաններից մեկն է։
