Նոր Զելանդիայի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառով


Նոր Զելանդիան տեղատարափ անձրևների և ջրհեղեղների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել մայրաքաղաք Վելինգտոնում։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։Համացանցում տարածված կադրերում երևում են ջրի տակ հայտնված մեքենաներ, արմատախիլ եղած ծառեր, սողանքների հետևանքով վնասված տներ։


«Երկուշաբթի օրը Վելինգտոնում մեկ ժամից էլ պակաս ժամանակահատվածում տեղացել է ռեկորդային 77 մմ անձրև», – ասել է քաղաքապետ Էնդրյու Լիթլը։


Տեղական իշխանությունները խորհուրդ են տվել բնակիչներին պատսպարվել, քանի որ առաջիկա մեկուկես օրում տեղումները կշարունակվեն։Վելինգտոնի օդանավակայանում որոշ չվերթեր չեղարկվել են, փակվել է մի քանի դպրոց։


Տասից ավելի մարդ տարհանվել է, իսկ Կարորի արվարձանում 60-ամյա մի տղամարդ անհետ կորել է։Մինչ այժմ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։Արտակարգ իրավիճակների կառավարման և վերականգնման նախարար Մարկ Միտչելը հայտարարել է, որ ապրիլի 20-ի երեկոյան ավելի ուշ սպասվում է «ամենավատ եղանակը»։«Եթե դուք գտնվում եք Վելինգտոնի շրջանում, պատրաստ եղեք», – գրել է նա Facebook-ում։


Leave a Comment