19:00 Լուրերը մեկ տողով. Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ, վանդալիզմ դպրոցում, Ամիրյան փողոցի անվանափոխում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

•  Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ՝ կոռուպցիոն մեղադրանքների և դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի պատճառով:

•  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ ԿԸՀ է ներկայացրել ընտրությունների մասնակցության հայտը:

•  Պպատգամավորը դպրոցական վանդալիզմի դեպքի համար մեղադրել է պետական խորհրդանիշների հանդեպ անհարգալից վերաբերմունք սերմանող քաղաքական գործիչներին:

• Երևանի ավագանին կքննարկի Կենտրոնի Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ անվանափոխելու նախագիծը:

• Հորմուզի նեղուցում լարվածության պատճառով նավթային հսկաները 120 միլիարդ դոլարի նոր ներդրումներ են սկսում Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում:

• ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակությունը ժամանել է Պակիստան՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր բեկումնային բանակցությունների նպատակով:

• Հունգարիայի նորընտիր վարչապետը Վիկտոր Օրբանին առաջարկել է առաջադրվել Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ նրա հակամիգրացիոն փորձի համար:

Leave a Comment