Նեթանյահուն խստորեն դատապարտել է իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի նկատմամբ վանդալիզմը


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ամենախիստ կերպով» դատապարտել է իսրայելցի զինվորի կողմից Լիբանանի հարավում «կաթոլիկ կրոնական խորհրդանիշի» վնասումը։Ավելի վաղ համացանցում լուսանկար էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է իսրայելցի զինվորը մուրճով հարվածում Հիսուս Քրիստոսի արձանին։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X հարթակում գրառման մեջ Նեթանյահուն նշել է, որ ինքը և «իսրայելցիների ճնշող մեծամասնությունն ապշել և տխրել» են՝ միջադեպի մասին լսելով։


«Ես ամենախիստ կերպով դատապարտում եմ այս գործողությունը: Ռազմական իշխանությունները քրեական հետաքննություն են անցկացնում այս հարցի շուրջ և համապատասխան խիստ կարգապահական միջոցներ կձեռնարկեն օրինազանցի նկատմամբ», – գրել է նա։


Նեթանյահուի խոսքով՝ Իսրայելը Մերձավոր Արևելքում «միակ երկիրն» է, որը հավատարիմ է բոլորի համար պաշտամունքի ազատությանը։«Մենք ափսոսանք ենք հայտնում միջադեպի և Լիբանանում ու ամբողջ աշխարհում հավատացյալներին դրա պատճառած ցանկացած վնասի համար», – հավելել է նա։


Ավելի վաղ Հիսուս Քրիստոսի արձանը վնասելու համար քրիստոնյաներից ներողություն էր խնդրել Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը:


Leave a Comment