Մերձավորարևելյան ճգնաժամը կազդի նաև ՀԱՊԿ տարածաշրջանի վրա. Լավրով

Մերձավորարևելյան ճգնաժամը կազդի նաև ՀԱՊԿ տարածաշրջանի վրա. Լավրով

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը կազդի նաև ՀԱՊԿ տարածաշրջանի վրա, հայտարարել է Սերգեյ Լավրովը։

Պարսից ծոցի ճգնաժամը, Լիբանանի հակամարտությունը, Սիրիայի դեմ ռազմական գործողությունների սրումը, Գազայում և Արևմտյան ափին ընթացող մարտերը կազդեն կազմակերպության երկրների վրա․ նշել է Ռուսաստանի արտգործնախարարը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում։

«Սա չի շրջանցի մեր տարածաշրջանը։ Ես հենց նոր վերադարձա Անթալիայում կայացած միջազգային դիվանագիտական ​​համաժողովից և կարող եմ ասել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և մյուս մասնակիցների ելույթներում շատ լուրջ մտահոգություն կար ոչ միայն Պարսից ծոցի ճգնաժամի հետևանքների վերաբերյալ Արաբական թերակղզու երկրների, այլև Կասպից ծովի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար», – ասել է Լավրովը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment