
Սա թույլ է տալիս ևս մեկ անգամ համոզվել, որ Նիկոլի և այլ ՔՊ-ականների կողմից անվերջ արվող այն պնդումները, թե Ադրբեջանի հետ խաղաղությունն այլևս կայացած փաստ է, միֆ են: Ամեն ինչ շատ պարզ է՝ եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն ուզեր, եթե իսկապես Հայաստանի գոյությունը հանդուրժեր, ապա տարբեր եղանակներով չէր խոչընդոտի հայ-թուրքական սահմանի բացմանը, չէր ջանա խորացնել Հայաստանի շրջափակումը, այլ կգնար տարածաշրջանային համագործակցության ճանապարհով՝ հաշվի առնելով փաստը, որ ՔՊ-ական իշխանությունն ուղղակի աղաչում է Իլհամին դա անել:
Սա նշանակում է, որ Ադրբեջանը չունի իրական մտադրություն՝ խաղաղություն կառուցելու, իսկ ներկայիս լռությունը կամ դրան ուղեկցող որոշակիորեն խաղաղասիրական բնույթ կրող ձևական հայտարարությունները խաբուսիկ թակարդ են, որոնց հիմնական նպատակը Նիկոլի վերարտադրությունն է. նրանց դա պետք է հետագայում ևս պահանջներ ներկայացենլու, որպեսզի եթե դրանք չբավարարվեն, պատրվակ ունենան՝ ռազմական գործողություններ սկսելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: