Չինաստանը զգուշացրել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում վստահության խաթարման և բաժանարար գծերի խորացման վտանգի մասին՝ Ճապոնիայի հետ ԱՄՆ-Ֆիլիպինների ամենամյա զորավարժությունների մեկնարկի ֆոնին։
«Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն ամենից առաջ կարիք ունի խաղաղության և կայունության, և ամենից քիչ՝ արտաքին ուժերի ներգրավմանը, որոնք ստեղծում են բաժանարար գծեր և բախումներ», – ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։
Նա ընդգծել է, որ ռազմական համագործակցությունը չպետք է խաթարի տարածաշրջանի երկրների միջև փոխադարձ վստահությունը, խաթարի կայունությունը կամ ուղղված լինի երրորդ կողմերի դեմ։
«Մենք կցանկանայինք հիշեցնել համապատասխան երկրներին, որ անվտանգության ոլորտում իրենց անընդհատ կապելը միայն կհանգեցնի իրենց սեփական վնասին և հակառակ արդյունքի», – հավելել է Գո Ցզյակունը։
