Tert.am-ը գրում է.
Թուրքիան դիտարկում է Հայաստանի հետ փակ սահմանը վերաբացելու հնարավորությունը՝ Եվրոպան և Ասիան կապող նոր առևտրային ուղի ձևավորելու նպատակով։ Այս մաին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս Թուրքիան ներկայացրեց որպես ապահով հանգրվան առևտրի և լոգիստիկայի համար՝ պնդելով, որ գլոբալ ճգնաժամերը կարող են նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել Անկարայի համար:
Ծրագրի վճռորոշ բաղադրիչն է Հայաստանի հետ Թուրքիայի վաղուց փակված ցամաքային սահմանի հնարավոր վերաբացումը:
Ալիջանի սահմանային անցակետում, որը փակ է 1993 թվականից, վերջերս իրականացվել են տեխնիկական արդիականացման աշխատանքներ, ներառյալ անձնագրային մշակման համակարգերի տեղադրումը: Վերաբացման դեպքում այն կբացի ուղիղ ցամաքային երթուղի, որը Հայաստանի տարածքով կկապի Թուրքիան Ադրբեջանին:
Այս քայլը կարող է դառնալ «Միջին միջանցքի» կարևոր բաղադրիչ, որը Չինաստանից դեպի Եվրոպա բեռների տեղափոխման տևողությունը կարող է կրճատել մոտ 40 օրից մինչև 12–15 օր։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: