Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում նախատեսվում է կառուցել 70 հարկանի «Թրամփ թաուեր» երկնաքեր։
Եթե նախագիծն ավարտվի, այն կդառնա Վրաստանի ամենաբարձր շենքը։ Սակայն, ԱՄՆ նախագահի բիզնեսը կառավարող «Թրամփ» կազմակերպությունը (Trump Organization) շինարարության մեջ, ըստ երևույթին, ոչ մի ցենտ չի ներդնի. տեղական կառավարամետ գործարարների խումբը ներդրումներ կկատարեն «Թրամփ Թաուերում»։
«Կոմերսանտի» տվյալներով՝ երկնաքերը գնահատվում է մոտավորապես 100-120 միլիոն դոլար։ Խոսքը միայն փողի մասին չէ, այլ հնարավոր է՝ նաև հեղինակության. Թրամփի անունը օգտագործելու համաձայնագիրը գովազդվում է որպես միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նվաճում։
