Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմում չկան մարդիկ, ովքեր կարող են նրան «ոչ» ասել։
«Ես աշխարհում միակ նախագահն եմ, ով բացահայտ կերպով աջակցել է Թրամփին։ Եվ հայտարարել եմ՝ ես թրամփիստ եմ։ Չնայած նրա բոլոր թերություններին և այլնին, ես նրան չեմ լքում… Երբ նա իր շուրջը չունի մարդիկ, ովքեր կասեն «ոչ» և կառաջարկեն երևէ ողջամիտ բան։ Այդտեղ եսս նրանց չեմ փոխարինի»,- ասել է Լուկաշենկոն RT-ին տված հարցազրույցում։
Լուկաշենկոն խոստովանել է, որ Թրամփի հետ ցանկացած հանդիպում օգտակար կլինի, բայց առայժմ նա չի ցանկանում գնալ Վաշինգտոն, չնայած, ըստ նրա, դա զգալիորեն կբարելավի երկրների միջև հարաբերությունները։