Ալեն Սիմոնյանը դատի է տվել Միքայել Մարգարյանին՝ պահանջելով ներողություն խնդրել և վիրավորանքի համար վճարել 1 դրամ


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է դատարան՝  պահանջելով ակտիվիստ Միքայել Մարգարյանից ներողություն խնդրել և վիրավորանքի համար վճարել 1 դրամ։ Գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Անի Աթանեսյանին։ Այս մասին տեղեկանում է «Դատալեքս»-ից։

Ըստ այդմ, ԱԺ նախագահը պահանջում է. «Պատասխանող Միքայել Մարգարյանին պարտավորեցնել հայցվոր Ալեն Սիմոնյանից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հայտարարության վերնագիրը շարադրել այսպես՝ «Ես՝ Միքայել Մարգարյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «26.03.2026թ.-ին իմ կողմից ՀՀ ազգային ժողովի մոտակայքում կատարվել են արտահայտություններ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Սիմոնյանից»:

Պատասխանող՝ Միքայել Մարգարյանից հօգուտ հայցվոր Ալեն Սիմոնյանի բռնագանձել 1 դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։

Պատասխանող Միքայել Մարգարյանից հօգուտ հայցվոր Ալեն Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 506 000 դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000 դրամ փաստաբանի վարձատրության գումար, 26 000 դրամ պետական տուրքի գումար:


Leave a Comment