ԵՄ դեսպանը ԿԸՀ-ում ծանոթացել է ընտրությունների նախապատրաստման ընթացքին

ԵՄ դեսպանը ԿԸՀ-ում ծանոթացել է ընտրությունների նախապատրաստման ընթացքին

20 ապրիլի 2026 – 15:41 AMT

PanARMENIAN.Net – ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և նրա տեղակալ Թերեզա Վորլովան ապրիլի 20-ին այցելել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Նրանց ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Մարագոսը հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքով, ինչպես նաև ԿԸՀ-ի և ՄԱԶԾ-ի համատեղ իրականացվող ծրագրերով։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

Leave a Comment