Ապրիլի 20-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող, Եվրոպայի գործող չեմպիոն Մալխաս Ամոյանը և Կարեն Ասլանյանը հաղթանակով են մեկնարկել, տեղեկանում ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Եվրոպայի գործող չեմպիոնը 1/8 եզրափակչում 4-0 հաշվով հաղթել է շվեդ Կառլ Բաֆին։ Ասլանյանը որակավորման փուլում ժամանակից շուտ հաղթել է Ռումինիայի ներկայացուցիչ Ռազվան Առնաուտին։
Ամոյանը և Ասլանյանը պայքարը շարունակում են քառորդ եզրափակչում։
Առաջնությունն անցկացվում է ապրիլի 20-26-ը։ Հայաստանը ներկայացնող մարզիկները հունահռոմեական ոճում ներկայացված են 10, իսկ ազատ ոճում՝ 8 քաշային կարգերում։
