ՀՀ-ում ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի 9,700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակ. ՍԱՏՄ



ՀՀ-ում ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված 9,700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակ, հայտնում են ՍԱՏՄ–ից։



Նշվում է, որ ոչնչացման պատճառը, ըստ Ռուսաստանից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների` մանկական սննդի չոր, արագ լուծվող, կաթնային և կաթնաթթվային խառնուրդների խմբաքանակներում հայտնաբերված վտանգավոր տոքսինի հնարավոր առկայության ռիսկն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment