ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանարամասներ Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունից

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քննարկվել են Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի մանրամասները և տուժածների առողջական վիճակը։

Նիստում զեկուցվել է, որ միջադեպը տեղի է ունեցել սանհանգույցում տարածված անսովոր հոտի պատճառները պարզելու ժամանակ։ Երբ տնօրենը մտել է սենյակ և միացրել լույսը, պայթյուն է որոտացել։ Նշվել է, որ տնօրենի և աշխատակցի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով պատահարին, ընդգծել է աղբավայրում ամբողջական մոնիտորինգ իրականացնելու անհրաժեշտությունը։ Նա կատարվածը որակել է որպես շատ վատ դեպք՝ հավելելով, որ միջավայրը բավականին վտանգավոր է, և մարդկանց գտնվելու բոլոր վայրերը պետք է ապահովված լինեն համապատասխան սարքավորումներով։

Ըստ քաղաքապետի՝ թեև աղբավայրում ծավալուն աշխատանքներ են իրականացվել, սակայն նման միջադեպերը փաստում են, որ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ դեռևս անելիքներ կան։

Leave a Comment