ԱՄՆ-ում հայրը սպանել է իր 7 երեխաներին

ԱՄՆ-ում հայրը սպանել է իր 7 երեխաներին

ԱՄՆ-ի Շրիվպորտ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է ութ երեխա։

Դեպքը տեղի է ունեցել կիրակի առավոտյան՝ քաղաքի մեկ թաղամասում գտնվող երկու առանձնատներում։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 31-ամյա Շամար Էլքինսը սպանել է ութ երեխայի, որոնցից յոթը նրա սեփական երեխաներն էին։

Ոստիկանության տվյալներով՝ երկու կին, որոնցից մեկը նրա երեխաների մայրն էր, հրազենային վիրավորումներ է ստացել և գտնվում են ծանր վիճակում։

Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ բոլոր զոհված երեխաները, որոնց տարիքը 3-ից 11 էր, սպանվել են նույն տանը։

Կասկածյալը՝ 31-ամյա Շամար Էլքինսը, սպանվել է ոստիկանության հետապնդման ընթացքում։

Ոստիկանությունը հայտնել է, որ ծանոթ էր Էլքինսին, որը 2019 թվականին ձերբակալվել էր հրազենի ապօրինի պահման գործով, սակայն ավելացրել է, որ պաշտոնյաներին հայտնի չեն եղել ընտանեկան բռնության այլ դեպքեր։

Շամար Էլքինսը և նրա կինը գտնվում էին բաժանման գործընթացում և պետք է երկուշաբթի ներկայանային դատարան։

Հաղորդվում է, որ Էլքինսն ունեցել է չորս երեխա մի կնոջից և երեք երեխա մեկ այլ կնոջից, որն ապրում էր մոտակայքում և նույնպես ստացել էր հրազենային վնասվածք։

Միջադեպի ժամանակ բոլոր երեխաները գտնվել են նույն տանը։

Leave a Comment