«Ռեալը» դիտարկում է Մոուրինյոյի թեկնածությունը



ՍՊՈՐՏ

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը փոխարինող է փնտրում իսպանացի Ալվարո Արբելոային գլխավոր մարզիչի պաշտոնում։

Արքայական ակումբում դիտարկում են նաեւ թիմի նախկին գլխավոր մարզիչ, այժմ պորտուգալական «Բենֆիկան» գլխավորող պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի թեկնածությունը, հաղորդում է պորտուգալական Record–ը։

«Ռեալը» ամռանը կհեռացնի Արբելոային, եթե նա չկարողանա թիմի հետ նվաճել Լա Լիգայի տիտղոսը։

Մոուրինյոն «Ռեալը» գլխավորել է 2010–2013 թվականներին՝ նվաճելով Իսպանիայի չեմպիոնի, գավաթակրի եւ սուպերգավաթակրի տիտղոսները։

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» 31 տուրից հետո 70 միավորով երկրորդն է եւ առաջատար «Բարսելոնայից» հետ է 9 միավոր։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Ռեալը» երկու պարտություն (1։2, 3։4) կրեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից»։



Leave a Comment