Իսրայելը պայթեցնում է Լիբանանի սահմանամերձ տները – armeniatoday.am

Իսրայելական բանակը պայթեցնում է Լիբանանի սահմանամերձ բնակավայրերում գտնվող տները, հայտնել է «Ռիա Նովոստիի»՝ արաբական երկրներից մեկում գտնվող աղբյուրը։

Նշվում է, որ պայթեցումներ են իրականացվել Բայդա և Նակուրա բնակավայրերում, ինչպես նաև Բինթ-Ջբեյլ քաղաքի հյուսիսային հատվածներում։

Աղբյուրի տվյալներով՝ իսրայելական զինվորականները ականապատում են ամբողջ փողոցներ՝ բնակելի տներով։

Ապրիլի 16-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ բանակցությունների արդյունքում հայտարարել էր Իսրայելի և Լիբանանի միջև տասնօրյա հրադադարի մասին:

Դրանից հետո Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ էր հասցրել հարավային Լիբանանի մի քանի շրջանում «ահաբեկիչների ուղղությամբ»:

Leave a Comment