2026 թվականի ապրիլի 15-ին Արմավիրի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ ապօրինի թմրամիջոցներ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է դատախազ Արթուր Ադամյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։
Դեպքի հանգամանքները
Ա.Բ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-396-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական հետապնդում, այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկում պահվող կալանավորված անձ, փորձել է առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք բերել խոշոր չափերի՝ 35,826 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Այսպես, Ա․Բ․-ը հանդիսանանալով ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկում պահվող կալանավորված անձ, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը, այն է՝ չունենալով բժշկական նպատակով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառություն իրականացնելու, թմրամիջոց ձեռք բերելու և պահելու թույլտվություն, առանց իրացնելու նպատակի, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու դիտավորությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Արմավիր» ստորաբաժանման բուժքույր Հ․ Հ․-ին, 100.000 ՀՀ դրամ վարձատրության դիմաց, իր համար քրեակատարողական հիմնարկ թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելու և իրեն փոխանցելու առաջարկությամբ: Վերջինս Ա․Բ․-ի առաջարկն ընդունելով, 2025 թվականի հուլիսի 04-ին՝ ժամը 17:00-ից 18:00-ի սահմաններում, Երևան քաղաքի, Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող եկեղեցու հարակից տարածքում, քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված անձից, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափերը սահմանող ՀՀ կառավարության 2018թ. հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման թիվ 1 հավելվածի 81-րդ կետով նախատեսված խոշոր չափերի՝ ընդհանուր 35,826 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձ՝ Ա․Բ․-ին որը 2025 թվականի իրացնելու նպատակով, ապօրինի փոխադրել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ և ցանկացել է մուտք գործել հիմնարկի բնակելի գոտի, որտեղ, ժամը՝ 12:30-ի սահմաններում, ՔԿՀ աշխատակիցների կողմից սահմանված կարգով ենթարկվել է անձնական խուզարկության և դրա արդյուքնում նրա ձեռքում գտնվող պայուսակից հիշյալ՝ խոշոր չափերի թմրամիջոցը հայտնաբերվել և վերցվել է ՔԿՀ ծառայողների կողմից, ինչի հետևանքով կալանավորված անձ՝ Ա․Բ․-ի դիտավորության մեջ ընդգրկված հանցանքն ավարտին չի հասել, նրա կամքից անկախ հանգամանքներում:
Այսպիսով՝ Ա․Բ․-ին մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 44-396-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարում։
Մեղադրյալին որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։
Ա․Բ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 44-396-րդ հոդվածի 2-ր մասով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: