Ըմբշամարտ․ Մալխաս Ամոյանը և Արմեն Բաբալարյանը լավագույնն են Եվրոպայում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, իսկ ՀՀ վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ, տեղեկացրել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Նշվում է, որ որոշումը կայացվել է Ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում։

Բաբալարյանը այժմ Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն է։

Մեկնել էի աշխարհի առաջնությանը՝ միայն ոսկե մեդալ նվաճելու համար․ Մալխաս Ամոյան

Leave a Comment