11:00 Լուրերը մեկ տողով. Հարձակում նավերի վրա, անօդաչուների գրոհ Ռուսաստանում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.

 

·  Հորմուզի նեղուցում երեք առևտրային նավ է հարձակման ենթարկվել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի կողմից:

·  Իրանին հաջողվել է վերականգնել իր հրթիռային արձակման կայանքների 60%-ը՝ պահպանելով ռազմական ներուժը:

·  Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել Իրան զորք ուղարկելուն՝ մտահոգվելով հնարավոր զոհերի և պատանդների ճգնաժամի կրկնությունից:

·  Թեհրանը հրաժարվել է հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ և չի պատրաստվում անձնական բանակցությունների նոր փուլ սկսել:

·  Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանի Տագանրոգի դրոնների գործարանին և Եյսկի նավահանգստին:

·  Գերմանիայում մեկ տարվա ընթացքում հայտնաբերվել է ճառագայթման բարձր մակարդակ ունեցող մոտ 3 հազար վայրի վարազ:

·  «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է իր թիմակիցների և նրանց հարազատների դեմ իրականացվող կասկածելի զանգերի ու սադրանքների մասին:

·  Հայաստանի ծանրամարտի հավաքականը 16 մարզիկով մեկնարկում է պայքարը Բաթումիում կայացող Եվրոպայի առաջնությունում:

·  Ըմբշամարտիկ Արման Ծառուկյանը RAF լիգայի մրցաշարում տպավորիչ հաղթանակ է տարել Յուրա Ֆաբերի նկատմամբ:

Leave a Comment