Մերձավանում լարված մթնոլորտ է։ ArmLur.am-ի փոխանցմամբ՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանի ընտանիքը վերադարձել է համայնք, ինչը համայնքում լարվածության ու զայրույթի պատճառ է դարձել։
Ըստ տուժողների հարազատների համայնքում մինչ օրս չեն հաշտվում Վալոդյա Գրիգորյանի ողբերգական մահվան հետ ու սպանության գործով Գևորգ Հարությունյանի հայտարարությունները դատարանում, որ իբր ինքը չի սպանել Վալոդյա Գրիգորյանին ու վախից է մեղքը ընդունել, ավելի են թեժացրել առկա լարված իրավիճակը։